ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՄԿՐՏՈՒԹՅԱՆԸ
Մայիսի 26-ին Բերդի Սբ. Հովհաննես եկեղեցում կայացել է մանկապարտեզի 24 սաների մկրտության արարողությունը՝ հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանի ձեռամբ և N զորամասի զինծառայողների կնքահայրությամբ։
Արարողությունն իրականացվել է «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամի կողմից իրականացվող «Պաշտպանված մանկություն սահմանին» ծրագրի շրջանակում:
Միջոցառման նախաձեռնողները նշել են, որ սահմանամերձ բնակավայրերի բնակիչներն առաջնահերթ ուշադրության են արժանի, քանի որ երկրի սահմաններն առաջին հերթին հենց նրանք են ամրացնում զինծառայողների հետ միասին։