Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԻ՛ ԴԱՏԻՐ ՔԱՀԱՆԱՅԻՆ



Մի աշխարհական ականատես եղավ մի քահանայի, որ շնությամբ էր զբաղվում, սակայն երբ հաջորդ օրը քահանան պատարագ էր մատուցում, հույսով, առանց երկմտելու գնաց նրա մոտ եւ նրա ձեռքով հաղորդվեց։ Եվ հաղորդությունից հետո քահանային աղաչում էր, որ իր բորոտությամբ վարակված ճակատը խաչակնքի, ինչը երբ արեց, բորոտությունը կեղեւի պես ընկավ, եւ ճակատն առողջացավ։

Արդարեւ, հիանալի են գործերը եւ լի՝ դատաստանն Աստծո. մեղանչել էր, սակայն առանց քահանայագործության շնորհի չմնաց, որովհետեւ միգուցե քահանաներին դատելու պատճառ ծնվեր։ Զորությունն ուներ, որպեսզի իմանանք, թե երբ քահանաներին ենք մոտենում, ոչ թե մարդկանց, այլ Աստծուն ենք մոտենում, որ նրանց ձեռքով մեզ շնորհներ է պարգեւում եւ մաքրագործում, եւ նա, ով նրանց հավատով է մոտենում, ինչ որ խնդրում է՝ ընդունվում է։ Եվ քահանաների մեղքերը ո՛չ ուրիշների հավատքին են վնասում, ո՛չ էլ քահանայի վարքն է ինչ-որ կերպ օգնում մեր հավատքին, քանզի քահանան, որ մարդ է եւ տկարության ենթակա, չի կարող օգնել, ինչպես որ դու էլ՝ նրան, ում տկարությամբ հավասար ես։

Խորագիր՝ #50 (915) 22.12.2011 – 28.12.2011, Հոգևոր-մշակութային


28/12/2011