Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ԿՈԼԵԳԻԱՅԻ ՆԻՍՏ



Մայիսի 30-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է կոլեգիայի նիստ, որի ընթացքում քննարկվել են զինվորական ծառայության գրավչության բարձրացման հետ կապված մի շարք հարցեր: Տեսակապով կոլեգիայի նիստին մասնակցել են նաև բանակային զորամիավորումների հրամանատարները։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարն իր խոսքում ընդգծել է, որ քննարկվող հարցը հույժ կարևոր է զինված ուժերի մարտունակության ամրապնդման համար, հավելելով, որ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունն այս խնդիրն իր ուշադրության կենտրոնում է պահում։ Սուրեն Պապիկյանը վստահեցրել է, որ արդեն տեսանելի ապագայում կարվեն մի շարք քայլեր, որոնք էապես կբարձրացնեն զինվորական, մասնավորապես՝ սպայական ծառայության գրավչությունը։

Պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների ելույթների արդյունքներով պաշտպանության նախարարը տվել է հանձնարարականներ՝ բարձրացված խնդիրների առնչությամբ ողջամիտ ժամկետներում և պատշաճ լուծումներ գտնելու վերաբերյալ։

Խորագիր՝ Նորություններ


30/05/2022