Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԾԱՌԱՅՈՒՄ ԵՆ ԳԻՏԱԿՑՈՒՄՈՎ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ



ԾԱՌԱՅՈՒՄ ԵՆ ԳԻՏԱԿՑՈՒՄՈՎ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲԶորամասում գերազանց առաջադիմությամբ ու կարգապահությամբ աչքի ընկած այս զինվորները՝ Գարիկ Մանուկյանը, Անդրանիկ Կարապետյանն ու Հայկ Սարգսյանը, լավ են գիտակցում իրենց առաքելությունն ու դերը Հայկական բանակի ամրացման գործում: Նրանք ջանք ու եռանդ չեն խնայում՝ քաղաքացիական կյանքում իրենց ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները այստեղ՝ բանակում նույնպես կիրառելու և ի շահ Հայրենիքի ծառայեցնելու համար:

Արհեստավարժ մարզիկ, վաշտի սպորտ-կազմակերպիչ, շարքային Գարիկ Մանուկյանն, օրինակ, երկար տարիներ զբաղվել է մարտական սամբոյով:  Երկար ժամանակ, ավելի ստույգ՝ 9 տարի, ծնողների հետ բնակվել է արտերկրում:  44-օրյա պատերազմը, սակայն, առիթ դարձավ, որ նա վերադառնա Հայրենիք և պատերազմի մասնակից ավագ եղբոր նման ձեռքն առնի զենքն ու կրի հայ զինվորի համազգեստը:

-Մինչև պատերազմն էլ էի ցանկանում ծառայել Հայոց բանակում, բայց պատերազմն է՚լ ավելի ամրացրեց Հայաստան գալու ու ծառայելու մտադրությունս,- ասում է Գարիկը:

Զորամասում գերազանց առաջադիմությամբ ու կարգապահությամբ աչքի ընկած այս զինվորները՝ Գարիկ Մանուկյանը, Անդրանիկ Կարապետյանն ու Հայկ Սարգսյանը, լավ են գիտակցում իրենց առաքելությունն ու դերը Հայկական բանակի ամրացման գործում: Նրանք ջանք ու եռանդ չեն խնայում՝ քաղաքացիական կյանքում իրենց ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները այստեղ՝ բանակում նույնպես կիրառելու և ի շահ Հայրենիքի ծառայեցնելու համար:  Արհեստավարժ մարզիկ, վաշտի սպորտ-կազմակերպիչ, շարքային Գարիկ Մանուկյանն, օրինակ, երկար տարիներ զբաղվել է մարտական սամբոյով:  Երկար ժամանակ, ավելի ստույգ՝ 9 տարի, ծնողների հետ բնակվել է արտերկրում:  44-օրյա պատերազմը, սակայն, առիթ դարձավ, որ նա վերադառնա Հայրենիք և պատերազմի մասնակից ավագ եղբոր նման ձեռքն առնի զենքն ու կրի հայ զինվորի համազգեստը:  -Մինչև պատերազմն էլ էի ցանկանում ծառայել Հայոց բանակում, բայց պատերազմն է՚լ ավելի ամրացրեց Հայաստան գալու ու ծառայելու մտադրությունս,- ասում է Գարիկը:  Մյուս զինվորը՝ Անդրանիկը, 10 ամիս է, ինչ ծառայում է բանակում: Ասում է, որ երբեք չի մոռանա իր երդմնակալության արարողությունը, ծնողների հուզմունքն ու հպարտության զգացումը, որ ակամայից փոխանցվեց իրեն:  -Երբ տեսա մորս աչքերը՝ ուրախության ու հպարտության արցունքներով լեցուն, ավելի հստակ զգացի, թե ինչ կարևոր առաքելություն եմ ստանձնում:  Եվ հենց այդ ծնողական հպարտության զգացումը  պահելու և բազմապատկելու նպատակով Անդրանիկը ամեն կերպ ձգտում է դասաժամերին  լավագույնս յուրացնել Հայրենիքի պաշտպանի գործառույթներն ու հմտությունները:  -Ջանք չեմ խնայում պարապմունքների ընթացքում մեզ փոխանցվող  գիտելիքներն ամրապնդելու խնդրում: Իսկ ֆիզիկական պատրաստության պարապմունքներին մեծ եռանդով եմ մասնակցում՝ հետագայում Հայրենիքի անդորրը առավել տոկուն ու վստահ պաշտպանելու համար:   Պարապմունքներից ազատ ժամանակ զորամասի ակումբում իր հերթական անօդաչուն պատրաստող մյուս զինվորը՝ Հայկ Սարգսյանը, պետհամալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի ուսանող է:  -Սա ոչ առաջին դրոնն է, ոչ էլ վերջինը, որի վրա աշխատում եմ, փորձում եմ կատարելագործել,- ասում է երիտասարդը՝ ցույց տալով իր իսկ հեղինակած ԱԹՍ-ներից մեկը:  Արհեստական բանականության ոլորտում խորամուխ զինվորը, ծառայողական պարտականությունները կատարելուն զուգահեռ, պատրաստում և փորձարկում է հակառակորդի էլեկտրոնային հնարավորությունների ու կապի միջոցների աշխատանքը խափանող անօդաչուներ:    -Սա օգտագործվելու է՝ որպես ՌԷՊ միջոց,- շարունակում է իր ստեղծած սարքը ներկայացնել Հայկը: Առաջին հայացքից խաղալիք մոդելի նմանվող այս անօդաչուն իրականում համալրված է արհեստական բանականության լրջագույն տեխնոլոգիաներով ու կարողություններով: Չբացելով փակագծերը՝ նշենք, որ Հայկի նորարարություններով արդեն իսկ հետաքրքրվել են ոլորտի առաջատար՝ Հոլանդիայի «Դելֆտ» տեխնոլոգիաների համալսարանում, որտեղից նա արդեն  ծառայության ավարտից հետո  անվճար ուսանելու հրավեր է ստացել:   -Մայրս այսպիսի մի խոսք ունի, որ բանակ մեկնելուց առաջ ինձ կրկին ասաց. «Հայրենասեր լինելը բավարար չէ. պետք է լինես հայրենապահ»: Ու քանի որ պետությունը սկսվում է բանակից, առաջնագծից, կարծում եմ՝ բոլորս էլ պետք է մեր կարողացածից ավելին տանք մեր բանակին:  Ինչ վերաբերում է զինծառայության անցած 15 ամիսներին՝ երիտասարդ գյուտարարն ու ապագա գիտնականն անկեղծանում է. ամենակարևորը, որ ձեռք է բերել այդ ընթացքում, մարտական ընկերներն են, որոնց հետ այսօր իսկ պատրաստ է անցնել ցանկացած փորձություն:  -Երբ մեկին հարց եմ տալիս. «Այս մարդը քո ընկե՞րն է», և նա պատասխանում է. «Այո», տալիս եմ հաջորդ հարցը. «Կյանքդ կտայի՞ր նրա համար»:  Եթե երեք վայրկյանից ավելի է մտածում, ասում եմ. «Ուրեմն քո ընկերը չի»: Բանակային ընկերությունն այլ է. եւ եթե իմ ընկերներին հարցնեն ու եթե ինձ տան նույն հարցը, մենք մեկ վայրկյան անգամ չենք մտածի ու կասենք. «Այո՛»:  Զորամասում դասերն ու պարապմունքները հաջորդում են մեկը մյուսին: Բոլորը միակամ ու անտրտունջ պարապում են, շտկում թերություններն ու բարելավում ցուցանիշները: Այսպես, ամենօրյա ջանքերի ու հետևողական մարզումների շնորհիվ է թրծվում բանակի ոգեղեն ու ֆիզիկական ներուժը:    ՆԵՐՍԵՍ ԻՎԱՆՅԱՆ  Լուսանկարները՝  ՎՈԼՈԴՅԱ ՏԵՐ- ԱՍՏՎԱԾԱՏՐՅԱՆԻՄյուս զինվորը՝ Անդրանիկը, 10 ամիս է, ինչ ծառայում է բանակում: Ասում է, որ երբեք չի մոռանա իր երդմնակալության արարողությունը, ծնողների հուզմունքն ու հպարտության զգացումը, որ ակամայից փոխանցվեց իրեն:

-Երբ տեսա մորս աչքերը՝ ուրախության ու հպարտության արցունքներով լեցուն, ավելի հստակ զգացի, թե ինչ կարևոր առաքելություն եմ ստանձնում:

Եվ հենց այդ ծնողական հպարտության զգացումը  պահելու և բազմապատկելու նպատակով Անդրանիկը ամեն կերպ ձգտում է դասաժամերին  լավագույնս յուրացնել Հայրենիքի պաշտպանի գործառույթներն ու հմտությունները:

-Ջանք չեմ խնայում պարապմունքների ընթացքում մեզ փոխանցվող  գիտելիքներն ամրապնդելու խնդրում: Իսկ ֆիզիկական պատրաստության պարապմունքներին մեծ եռանդով եմ մասնակցում՝ հետագայում Հայրենիքի անդորրը առավել տոկուն ու վստահ պաշտպանելու համար:

Պարապմունքներից ազատ ժամանակ զորամասի ակումբում իր հերթական անօդաչուն պատրաստող մյուս զինվորը՝ Հայկ Սարգսյանը, պետհամալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի ուսանող է:

Զորամասում գերազանց առաջադիմությամբ ու կարգապահությամբ աչքի ընկած այս զինվորները՝ Գարիկ Մանուկյանը, Անդրանիկ Կարապետյանն ու Հայկ Սարգսյանը, լավ են գիտակցում իրենց առաքելությունն ու դերը Հայկական բանակի ամրացման գործում: Նրանք ջանք ու եռանդ չեն խնայում՝ քաղաքացիական կյանքում իրենց ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները այստեղ՝ բանակում նույնպես կիրառելու և ի շահ Հայրենիքի ծառայեցնելու համար:  Արհեստավարժ մարզիկ, վաշտի սպորտ-կազմակերպիչ, շարքային Գարիկ Մանուկյանն, օրինակ, երկար տարիներ զբաղվել է մարտական սամբոյով:  Երկար ժամանակ, ավելի ստույգ՝ 9 տարի, ծնողների հետ բնակվել է արտերկրում:  44-օրյա պատերազմը, սակայն, առիթ դարձավ, որ նա վերադառնա Հայրենիք և պատերազմի մասնակից ավագ եղբոր նման ձեռքն առնի զենքն ու կրի հայ զինվորի համազգեստը:  -Մինչև պատերազմն էլ էի ցանկանում ծառայել Հայոց բանակում, բայց պատերազմն է՚լ ավելի ամրացրեց Հայաստան գալու ու ծառայելու մտադրությունս,- ասում է Գարիկը:  Մյուս զինվորը՝ Անդրանիկը, 10 ամիս է, ինչ ծառայում է բանակում: Ասում է, որ երբեք չի մոռանա իր երդմնակալության արարողությունը, ծնողների հուզմունքն ու հպարտության զգացումը, որ ակամայից փոխանցվեց իրեն:  -Երբ տեսա մորս աչքերը՝ ուրախության ու հպարտության արցունքներով լեցուն, ավելի հստակ զգացի, թե ինչ կարևոր առաքելություն եմ ստանձնում:  Եվ հենց այդ ծնողական հպարտության զգացումը  պահելու և բազմապատկելու նպատակով Անդրանիկը ամեն կերպ ձգտում է դասաժամերին  լավագույնս յուրացնել Հայրենիքի պաշտպանի գործառույթներն ու հմտությունները:  -Ջանք չեմ խնայում պարապմունքների ընթացքում մեզ փոխանցվող  գիտելիքներն ամրապնդելու խնդրում: Իսկ ֆիզիկական պատրաստության պարապմունքներին մեծ եռանդով եմ մասնակցում՝ հետագայում Հայրենիքի անդորրը առավել տոկուն ու վստահ պաշտպանելու համար:   Պարապմունքներից ազատ ժամանակ զորամասի ակումբում իր հերթական անօդաչուն պատրաստող մյուս զինվորը՝ Հայկ Սարգսյանը, պետհամալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի ուսանող է:  -Սա ոչ առաջին դրոնն է, ոչ էլ վերջինը, որի վրա աշխատում եմ, փորձում եմ կատարելագործել,- ասում է երիտասարդը՝ ցույց տալով իր իսկ հեղինակած ԱԹՍ-ներից մեկը:  Արհեստական բանականության ոլորտում խորամուխ զինվորը, ծառայողական պարտականությունները կատարելուն զուգահեռ, պատրաստում և փորձարկում է հակառակորդի էլեկտրոնային հնարավորությունների ու կապի միջոցների աշխատանքը խափանող անօդաչուներ:    -Սա օգտագործվելու է՝ որպես ՌԷՊ միջոց,- շարունակում է իր ստեղծած սարքը ներկայացնել Հայկը: Առաջին հայացքից խաղալիք մոդելի նմանվող այս անօդաչուն իրականում համալրված է արհեստական բանականության լրջագույն տեխնոլոգիաներով ու կարողություններով: Չբացելով փակագծերը՝ նշենք, որ Հայկի նորարարություններով արդեն իսկ հետաքրքրվել են ոլորտի առաջատար՝ Հոլանդիայի «Դելֆտ» տեխնոլոգիաների համալսարանում, որտեղից նա արդեն  ծառայության ավարտից հետո  անվճար ուսանելու հրավեր է ստացել:   -Մայրս այսպիսի մի խոսք ունի, որ բանակ մեկնելուց առաջ ինձ կրկին ասաց. «Հայրենասեր լինելը բավարար չէ. պետք է լինես հայրենապահ»: Ու քանի որ պետությունը սկսվում է բանակից, առաջնագծից, կարծում եմ՝ բոլորս էլ պետք է մեր կարողացածից ավելին տանք մեր բանակին:  Ինչ վերաբերում է զինծառայության անցած 15 ամիսներին՝ երիտասարդ գյուտարարն ու ապագա գիտնականն անկեղծանում է. ամենակարևորը, որ ձեռք է բերել այդ ընթացքում, մարտական ընկերներն են, որոնց հետ այսօր իսկ պատրաստ է անցնել ցանկացած փորձություն:  -Երբ մեկին հարց եմ տալիս. «Այս մարդը քո ընկե՞րն է», և նա պատասխանում է. «Այո», տալիս եմ հաջորդ հարցը. «Կյանքդ կտայի՞ր նրա համար»:  Եթե երեք վայրկյանից ավելի է մտածում, ասում եմ. «Ուրեմն քո ընկերը չի»: Բանակային ընկերությունն այլ է. եւ եթե իմ ընկերներին հարցնեն ու եթե ինձ տան նույն հարցը, մենք մեկ վայրկյան անգամ չենք մտածի ու կասենք. «Այո՛»:  Զորամասում դասերն ու պարապմունքները հաջորդում են մեկը մյուսին: Բոլորը միակամ ու անտրտունջ պարապում են, շտկում թերություններն ու բարելավում ցուցանիշները: Այսպես, ամենօրյա ջանքերի ու հետևողական մարզումների շնորհիվ է թրծվում բանակի ոգեղեն ու ֆիզիկական ներուժը:    ՆԵՐՍԵՍ ԻՎԱՆՅԱՆ  Լուսանկարները՝  ՎՈԼՈԴՅԱ ՏԵՐ- ԱՍՏՎԱԾԱՏՐՅԱՆԻ-Սա ոչ առաջին դրոնն է, ոչ էլ վերջինը, որի վրա աշխատում եմ, փորձում եմ կատարելագործել,- ասում է երիտասարդը՝ ցույց տալով իր իսկ հեղինակած ԱԹՍ-ներից մեկը:  Արհեստական բանականության ոլորտում խորամուխ զինվորը, ծառայողական պարտականությունները կատարելուն զուգահեռ, պատրաստում և փորձարկում է հակառակորդի էլեկտրոնային հնարավորությունների ու կապի միջոցների աշխատանքը խափանող անօդաչուներ:

-Սա օգտագործվելու է՝ որպես ՌԷՊ միջոց,- շարունակում է իր ստեղծած սարքը ներկայացնել Հայկը: Առաջին հայացքից խաղալիք մոդելի նմանվող այս անօդաչուն իրականում համալրված է արհեստական բանականության լրջագույն տեխնոլոգիաներով ու կարողություններով: Չբացելով փակագծերը՝ նշենք, որ Հայկի նորարարություններով արդեն իսկ հետաքրքրվել են ոլորտի առաջատար՝ Հոլանդիայի «Դելֆտ» տեխնոլոգիաների համալսարանում, որտեղից նա արդեն  ծառայության ավարտից հետո  անվճար ուսանելու հրավեր է ստացել:

-Մայրս այսպիսի մի խոսք ունի, որ բանակ մեկնելուց առաջ ինձ կրկին ասաց. «Հայրենասեր լինելը բավարար չէ. պետք է լինես հայրենապահ»: Ու քանի որ պետությունը սկսվում է բանակից, առաջնագծից, կարծում եմ՝ բոլորս էլ պետք է մեր կարողացածից ավելին տանք մեր բանակին:

Զորամասում գերազանց առաջադիմությամբ ու կարգապահությամբ աչքի ընկած այս զինվորները՝ Գարիկ Մանուկյանը, Անդրանիկ Կարապետյանն ու Հայկ Սարգսյանը, լավ են գիտակցում իրենց առաքելությունն ու դերը Հայկական բանակի ամրացման գործում: Նրանք ջանք ու եռանդ չեն խնայում՝ քաղաքացիական կյանքում իրենց ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները այստեղ՝ բանակում նույնպես կիրառելու և ի շահ Հայրենիքի ծառայեցնելու համար:  Արհեստավարժ մարզիկ, վաշտի սպորտ-կազմակերպիչ, շարքային Գարիկ Մանուկյանն, օրինակ, երկար տարիներ զբաղվել է մարտական սամբոյով:  Երկար ժամանակ, ավելի ստույգ՝ 9 տարի, ծնողների հետ բնակվել է արտերկրում:  44-օրյա պատերազմը, սակայն, առիթ դարձավ, որ նա վերադառնա Հայրենիք և պատերազմի մասնակից ավագ եղբոր նման ձեռքն առնի զենքն ու կրի հայ զինվորի համազգեստը:  -Մինչև պատերազմն էլ էի ցանկանում ծառայել Հայոց բանակում, բայց պատերազմն է՚լ ավելի ամրացրեց Հայաստան գալու ու ծառայելու մտադրությունս,- ասում է Գարիկը:  Մյուս զինվորը՝ Անդրանիկը, 10 ամիս է, ինչ ծառայում է բանակում: Ասում է, որ երբեք չի մոռանա իր երդմնակալության արարողությունը, ծնողների հուզմունքն ու հպարտության զգացումը, որ ակամայից փոխանցվեց իրեն:  -Երբ տեսա մորս աչքերը՝ ուրախության ու հպարտության արցունքներով լեցուն, ավելի հստակ զգացի, թե ինչ կարևոր առաքելություն եմ ստանձնում:  Եվ հենց այդ ծնողական հպարտության զգացումը  պահելու և բազմապատկելու նպատակով Անդրանիկը ամեն կերպ ձգտում է դասաժամերին  լավագույնս յուրացնել Հայրենիքի պաշտպանի գործառույթներն ու հմտությունները:  -Ջանք չեմ խնայում պարապմունքների ընթացքում մեզ փոխանցվող  գիտելիքներն ամրապնդելու խնդրում: Իսկ ֆիզիկական պատրաստության պարապմունքներին մեծ եռանդով եմ մասնակցում՝ հետագայում Հայրենիքի անդորրը առավել տոկուն ու վստահ պաշտպանելու համար:   Պարապմունքներից ազատ ժամանակ զորամասի ակումբում իր հերթական անօդաչուն պատրաստող մյուս զինվորը՝ Հայկ Սարգսյանը, պետհամալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի ուսանող է:  -Սա ոչ առաջին դրոնն է, ոչ էլ վերջինը, որի վրա աշխատում եմ, փորձում եմ կատարելագործել,- ասում է երիտասարդը՝ ցույց տալով իր իսկ հեղինակած ԱԹՍ-ներից մեկը:  Արհեստական բանականության ոլորտում խորամուխ զինվորը, ծառայողական պարտականությունները կատարելուն զուգահեռ, պատրաստում և փորձարկում է հակառակորդի էլեկտրոնային հնարավորությունների ու կապի միջոցների աշխատանքը խափանող անօդաչուներ:    -Սա օգտագործվելու է՝ որպես ՌԷՊ միջոց,- շարունակում է իր ստեղծած սարքը ներկայացնել Հայկը: Առաջին հայացքից խաղալիք մոդելի նմանվող այս անօդաչուն իրականում համալրված է արհեստական բանականության լրջագույն տեխնոլոգիաներով ու կարողություններով: Չբացելով փակագծերը՝ նշենք, որ Հայկի նորարարություններով արդեն իսկ հետաքրքրվել են ոլորտի առաջատար՝ Հոլանդիայի «Դելֆտ» տեխնոլոգիաների համալսարանում, որտեղից նա արդեն  ծառայության ավարտից հետո  անվճար ուսանելու հրավեր է ստացել:   -Մայրս այսպիսի մի խոսք ունի, որ բանակ մեկնելուց առաջ ինձ կրկին ասաց. «Հայրենասեր լինելը բավարար չէ. պետք է լինես հայրենապահ»: Ու քանի որ պետությունը սկսվում է բանակից, առաջնագծից, կարծում եմ՝ բոլորս էլ պետք է մեր կարողացածից ավելին տանք մեր բանակին:  Ինչ վերաբերում է զինծառայության անցած 15 ամիսներին՝ երիտասարդ գյուտարարն ու ապագա գիտնականն անկեղծանում է. ամենակարևորը, որ ձեռք է բերել այդ ընթացքում, մարտական ընկերներն են, որոնց հետ այսօր իսկ պատրաստ է անցնել ցանկացած փորձություն:  -Երբ մեկին հարց եմ տալիս. «Այս մարդը քո ընկե՞րն է», և նա պատասխանում է. «Այո», տալիս եմ հաջորդ հարցը. «Կյանքդ կտայի՞ր նրա համար»:  Եթե երեք վայրկյանից ավելի է մտածում, ասում եմ. «Ուրեմն քո ընկերը չի»: Բանակային ընկերությունն այլ է. եւ եթե իմ ընկերներին հարցնեն ու եթե ինձ տան նույն հարցը, մենք մեկ վայրկյան անգամ չենք մտածի ու կասենք. «Այո՛»:  Զորամասում դասերն ու պարապմունքները հաջորդում են մեկը մյուսին: Բոլորը միակամ ու անտրտունջ պարապում են, շտկում թերություններն ու բարելավում ցուցանիշները: Այսպես, ամենօրյա ջանքերի ու հետևողական մարզումների շնորհիվ է թրծվում բանակի ոգեղեն ու ֆիզիկական ներուժը:    ՆԵՐՍԵՍ ԻՎԱՆՅԱՆ  Լուսանկարները՝  ՎՈԼՈԴՅԱ ՏԵՐ- ԱՍՏՎԱԾԱՏՐՅԱՆԻԻնչ վերաբերում է զինծառայության անցած 15 ամիսներին՝ երիտասարդ գյուտարարն ու ապագա գիտնականն անկեղծանում է. ամենակարևորը, որ ձեռք է բերել այդ ընթացքում, մարտական ընկերներն են, որոնց հետ այսօր իսկ պատրաստ է անցնել ցանկացած փորձություն:

-Երբ մեկին հարց եմ տալիս. «Այս մարդը քո ընկե՞րն է», և նա պատասխանում է. «Այո», տալիս եմ հաջորդ հարցը. «Կյանքդ կտայի՞ր նրա համար»:  Եթե երեք վայրկյանից ավելի է մտածում, ասում եմ. «Ուրեմն քո ընկերը չի»: Բանակային ընկերությունն այլ է. եւ եթե իմ ընկերներին հարցնեն ու եթե ինձ տան նույն հարցը, մենք մեկ վայրկյան անգամ չենք մտածի ու կասենք. «Այո՛»:

Զորամասում դասերն ու պարապմունքները հաջորդում են մեկը մյուսին: Բոլորը միակամ ու անտրտունջ պարապում են, շտկում թերություններն ու բարելավում ցուցանիշները: Այսպես, ամենօրյա ջանքերի ու հետևողական մարզումների շնորհիվ է թրծվում բանակի ոգեղեն ու ֆիզիկական ներուժը:

 

ՆԵՐՍԵՍ ԻՎԱՆՅԱՆ

Լուսանկարները՝

ՎՈԼՈԴՅԱ ՏԵՐ- ԱՍՏՎԱԾԱՏՐՅԱՆԻ

Խորագիր՝ #13 (1435) 08.06.2022 - 14.06.2022, Ազգային բանակ


09/06/2022