Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ



Հունիսի 16-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ռադիոէլեկտրոնային պայքարի գծով աշխատանքային խմբի հերթական նիստը։

Նիստը վարել է ՀՀ ԶՈւ ԳՇ ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի պետ, վարչության պետ, գնդապետ Արթուր Կումելովը: Քննարկվել են համագործակցության ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքը, հավաքական ուժերի ռադիոէլեկտրոնային պայքարի բաղադրիչների կատարելագործման ուղիները։ Նիստի ավարտին ստորագրվել է արձանագրություն կատարված աշխատանքների արդյունքների վերաբերյալ:

Խորագիր՝ Նորություններ


16/06/2022