ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՄ ՏՈ՛ՒՆՆ Է
Խենթացնո՜ղ սիրուն է
Լուսավառ գարո՜ւնը
Նրա ապրեցնո՛ղ:
Իմ մեծ Ընտանի՛քն է,
Ներկա՛ն ու գալի՛քն է,
Իղձ-անելի՛քն է՝
Աստծուն գոհացնող:
Հայաստանն աղո՜թքս է,
Ամրաքա՛յլ ոտքս է,
Ոգեշունչ զա՛րկն է՝
Սիրտս լիացնող:
Խնդության գո՛ւյնն է,
Մի՛ս ու արյո՛ւնն է
Նպատակներիս՝
Հոգիս եռացնո՛ղ:
Հայաստանը քա՛րն է,
Արևածուփ բա՜րն է,
Հոգեթով տա՜ղն է
Վանքերը լցնող:
Սիրածոր բա՛ռն է,
Պատմաշունչ տա՛ռն է,
Գորգանախշ զա՛ռն է
Աչքս հիացնո՛ղ:
Հայաստանն իմ լո՛ւյսն է,
Ազգ-հավաք հո՛ւյսն է,
Փա՛ռքն ու պատի՛վն է՝
Ազգս վեհացնո՛ղ:
Հայաստանն իմ տո՛ւնն է,
Հայ ազգի սյո՛ւնն է,
Սե՜ր է անունը
Նրա ապրեցնո՛ղ:
ԱՌԼԵՆ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
փոխգնդապետ
Խորագիր՝ #14 (1436) 15.06.2022 - 21.06.2022, Հոգևոր-մշակութային