ՇՏԱԲԱՅԻՆ ՄԱՐԶՈՒՄՆԵՐ
Հունիսի 16-ին և 17-ին ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում անցկացվել են երկօրյա շտաբային մարզումներ։
Համաձայն նախնական առաջադրանքի՝ կատարվել են մարտական խնդիրների անհրաժեշտ ճշգրտումներ, հստակեցվել է փոխգործակցության կազմակերպման կարգը:
Մարզումները միտված էին շտաբային օղակի և աշխատանքային խմբերում ընդգրկված սպաների գործնական հմտությունների, գործողությունների պլանավորման կարողությունների զարգացմանը, ինչպես նաև կառավարման մարմինների աշխատանքների ներդաշնակմանը:
Խորագիր՝ Նորություններ