ՏԵՂԱԶՆՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԱՎԱՐՏՎԵՑԻՆ
2022 թ. օգոստոսի 11-ից 29-ը «Միջազգային բանակային խաղեր-2022» միջոցառումների շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում անցկացվելիք «Խաղաղության մարտիկ» մրցախաղի տեղազննման աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել մրցախաղին մասնակցող պետությունների պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները, որոնք այցելել են խաղերի անցկացման վայրեր, ծանոթացել անձնակազմի կեցության, անվտանգության պայմաններին, ինչպես նաև սննդի և բուժսպասարկման կազմակերպման խնդիրներին: Տեղազննման աշխատանքների ժամանակ մանրակրկիտ քննարկվել են խաղերի անցկացման կարգն ու խաղերին ընդգրկված մարզաձևերը: Մրցախաղերին մասնակցող պետությունների պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչների և ՀՀ ԶՈՒ ՊԳՎ ֆիզիկական պատրաստության և սպորտի ծառայության սպաների մասնակցությամբ քննարկվել է մրցախաղի նոր կանոնակարգը և ընդունվել է վերջնական որոշում:
Պատվիրակներն իրենց գոհունակությունն են հայտնել ՀՀ պաշտպանության նախարարությանը և ԶՈՒ ԳՇ-ին՝ պատշաճ ընդունելության և տեղազննման աշխատանքները բարձր մակարդակով կազմակերպելու համար: