ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ «ԵՌԱԲԼՈՒՐ» ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՆԹԵՈՆ
Հունիսի 29-ին, Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա կապակցությամբ, «Եռաբլուր» զինվորական պանթեոն են այցելել անհայտ կորածների հարազատներ, մարտական ընկերներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և զինվորականներ։
Այցելուները հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին կանգնեցված հուշակոթողի մոտ: