Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹՈՒՐՔ-ՍԻՐԻԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ ԶԻՆՎԱԾ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԻ ԽՈՒՄԲ Է ՈՉՆՉԱՑՎԵԼ



Սիրիական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները երեկ ոչնչացրել են թուրք-սիրիական սահմանը հատել փորձող զինված գրոհայինների մի խմբի և առգրավվել նրանց զենքերը, համազգեստները, կապի միջոցներն ու կեղծ փաստաթղթերը: Հայտնելով այս մասին, սիրիական լրատվամիջոցները սակայն, տեղեկություններ չեն հաղորդել, թե քանի գրոհայիններ են սպանվել ու վիրավորվել:

Ենթադրվում է, որ գրոհայինների խումբը բաղկացած էր սիրիական բանակի դասալիքներից, ովքեր փախչելով ծառայությունից, անցնում են Թուրքիա և լավ զինված ետ վերադառնում՝ կռվելու Բաշար Ասադի վարչակարգի դեմ:

Խորագիր՝ Նորություններ


28/12/2011