ՏՈԿԻՈՆ ՄԵՂՄԱՑՆՈՒՄ Է ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԱՐԳԵԼՔՆԵՐԸ
Ճապոնիայի իշխանությունները բավական մեղմացրել են այս ասպարեզում գործող սահմանափակումները, որոնք թույլ էին տալիս միայն Միացյալ Նահանգների հետ իրականացնել սպառազինության նոր նմուշների մշակման համատեղ ծրագրեր:
Ըստ այդմ, ռազմատեխնիկական ասպարեզում Ճապոնիան առաջիկայում կհամագործակցի նաև այլ պետությունների հետ, ինչպես նաև սպառազինություն կմատակարարի խաղաղարար առաքելություն իրականացնող միջազգային զորախմբերին:
Ենթադրվում է, որ այս որոշումը Տոկիոյին թույլ կտա նաև մասնակցել հակահրթիռային պաշտպանության եվրոպական համակարգի համար սպառազինության մատակարարմանը և այլ պետությունների ու ընկերությունների հետ նրա տարրերի համատեղ մշակմանը:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական