Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՐԱԶԵԿՄԱՆ ԱՅՑ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ԵՎ ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ



Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության գործողությունների ծրագրի շրջանակում հուլիսի 1-ին պաշտպանության նախարարության մարդու իրավունքների և բարեվարքության կազմակերպման կենտրոնի աշխատակիցներն այցելել են ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության  Կոտայքի մարզի տարածքային ստորաբաժանում։

Այցելության ընթացքում ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի աշխատակիցները հետևել են զորակոչի ընթացքին, զրուցել զորակոչիկների հետ, իրազեկել նրանց իրավունքների և պարտականությունների մասին։

Խորագիր՝ Նորություններ


01/07/2022