ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
Հուլիսի 4-ին և 6-ին N զորամիավորման զորամասերում տեղի են ունեցել զինվորական երդման հանդիսավոր միջոցառումներ: Հրամանատարական կազմի, տեղական ինքնակառավարման մարմինների, հոգևոր դասի ներկայացուցիչների, հարազատների ներկայությամբ նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները և պատվով պաշտպանել հայրենի երկրի սահմանները:
Հրամանատարները շնորհավորել են նորակոչիկներին, մաղթել խաղաղ և անվտանգ ծառայություն։