Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՉՆԱՀԱՆՋԵԼ, ՊԱՅՔԱՐԵԼ ՈՒ ՀԱՎԱՏԱԼ…



ՉՆԱՀԱՆՋԵԼ, ՊԱՅՔԱՐԵԼ ՈՒ ՀԱՎԱՏԱԼ...2021 թ. նոյեմբերի 16-ին հերոսաբար զոհվեց   ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ, հետախույզ Մերուժան Հարությունյանը:

Օրերս Գյումրի քաղաքում բացվեց հուշ-խաչքար՝ ի պատիվ  քաջասիրտ հետախույզի։

Խաչքարի բացման պատիվը տրվեց հերոսի որդուն և եղբորը` Սերոժ և Վարուժ Հարությունյաններին։

Տեր Հակոբ քահանայի աղոթքով և սուրբ մյուռոնով օծվեց խաչքարը։

…Մերուժանը Արցախյան 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրվանից մարտերի կիզակետում էր. մարտնչել է Ջրականում, Հորադիզում, Իշխանաձորում, Սարատակում։

2021 թ. նոյեմբերի 16-ին Մերուժան Հարությունյանը գիտակցաբար գնաց Իշխանասարի բարձունքում մահվան ճիրաններում ճակատամարտելու` հանուն Հայոց հողի…

Հերոս հետախույզին այսպես է ներկայացնում մարտական ընկերը և հրամանատարը՝ լեյտենանտ Հակոբ Հակոբյանը.

ՉՆԱՀԱՆՋԵԼ, ՊԱՅՔԱՐԵԼ ՈՒ ՀԱՎԱՏԱԼ...-Նա գիտակցական կյանքը կապեց զինվորական ծառայության հետ և կյանքից հեռացավ՝ որպես իսկական հերոս։ Մերուժանը անթերի  էր կատարում բոլոր առաջադրանքները։ Նա սիրով էր կատարելագործում գիտելիքները և իմացածն էլ սիրով փոխանցում էր զինակից ընկերներին: Պատգամում էր  պատրաստ լինել ամեն զարգացման եւ  չթողնել, որ հողը պղծվի թշնամու ոտքի տակ` քանի որ այդտեղ մեր մարտական ընկերների արյունն է.

«Մեր կռիվը սրբազան, արդար կռիվ է, գոյության կռիվ է, տեսակի պահպանության, արժանապատվության… Մենք ազգովի զինվորանալով` ճիշտ ճանապարհ ենք ընտրել` չնահանջել, պայքարել ու հավատալ հաղթանակին…»:

ԱՐՄԻՆԵ ԿԱՐԱԽԱՆՅԱՆ

Խորագիր՝ #17 (1439) 06.07.2022 - 12.07.2022, Ճակատագրեր


08/07/2022