Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄՈՍԿՎԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՐԹԻՌԻ ՓՈՐՁԱՐԿՈՒՄ Է ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ



ՌԴ ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի հրամանատարությունը հայտնել է, որ Բայկոնուրի տիեզերակայանից իրականացված РС-18 («Стилет») միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակման նպատակն այս կարգի հրթիռների շահագործման ժամկետը մինչև 33 տարի երկարացնելու դեպքում նրանց թռիչքատեխնիկական բնութագրերի կայունության ստուգումն էր:

Ներկայումս, ՌԴ զինված ուժերի սպառազինությունում եղող 160 միավոր РС-18 «Стилет» հրթիռի ստեղծման աշխատանքները մեկնարկել են 1967 թվականին, իսկ նրանցով համալրված առաջին գունդը մարտական հերթապահությունը ստանձնել է 1979 թվականին, հանվել՝ 2009 թվականին:

Գործողության մինչև 10.000 կիլոմետր շառավիղ և նշանակետի խոցման մինչև 350 մետր ճշգրտություն ունեցող 106 տոննանոց այս հրթիռների վրա ներկայումս տեղադրվում է հակառակորդի հակահրթիռային պաշտպանությունը ճեղքելու ունակ նոր սպառազինություն:
ՌԴ ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Կարակաևն ավելի վաղ հայտնել էր, որ 2011-ի հինգի դիմաց 2012 թվականին նախատեսվում է իրականացնել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների 11 փորձարկում, որոնցից 7-ը՝ հրթիռների շահագործման ժամկետների երկարաձգման, իսկ չորսը՝ նոր մշակումների փորձարկման նպատակով:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


28/12/2011