Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ



Հուլիսի 6-ին և 7-ին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության պաշտպանության դաշնային նախարարության «Առաջնորդների զարգացման և քաղաքացիական կրթության կենտրոնի» մասնագետներն անցկացրել են դասախոսություններ, որոնք բխում են ՀՀ պաշտպանության նախարարության և ԳԴՀ պաշտպանության դաշնային նախարարության միջև երկկողմ ռազմական համագործակցության ծրագրից։

Բունդեսվերի ներքին առաջնորդության հայեցակարգի շրջանակում ՊՆ ռազմական ոստիկանության,  ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կազմակերպման կենտրոնի, ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի, ռազմական ուսումնական հաստատությունների և ԶՈՒ հոգևոր առաջնորդության ներկայացուցիչների հետ անցկացված դասախոսության ընթացքում կենտրոնի դասախոսները ներկայացրել են ԳԴՀ զինվորական կանոնադրությունները, զինծառայողների իրավունքներն և պարտականությունները, ընտանիքի և զինվորական ծառայության համատեղության խնդիրները, զինվորական վարքականոնը, ինչպես նաև պատասխանել ունկնդիրներին հուզող հարցերին։

Խորագիր՝ Նորություններ


11/07/2022