Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐԱՄ ԹՈՐՈՍՅԱՆԸ՝ ՀՀ ՊՆ ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ



ԱՐԱՄ ԹՈՐՈՍՅԱՆԸ՝ ՀՀ ՊՆ ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով Արամ Թորոսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար:

 

Արամ Թորոսյան

Ծնվել է 08.01.1993 թ. Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղում:

1999-2009 թթ. սովորել եւ գերազանցությամբ ավարտել է ք. Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան թ. 139 միջնակարգ դպրոցը:

2009-2013 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի փիլիսոփայության բաժնում:

2011-2013 թթ. աշխատել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի Արխիվի և արխիվագիտության բաժնում՝ որպես լաբորանտ:

2013-2015 թթ. ծառայել է Պաշտպանության բանակի N պաշտպանական շրջանում: Ծառայության տարիներին, իբրև պաշտպանական շրջանի սերժանտական խորհրդի նախագահ և ՊԲ «Մարտիկ» պաշտոնաթերթի արտահաստիքային թղթակից, պարգևատրվել է ՀՀ ՊՆ, ՊԲ հրամանատարի, զորամիավորման և զորամասի հրամանատարների, հասարակական կազմակերպությունների պատվոգրերով, շնորհակալագրերով և գերատեսչական կրծքանշաններով:

2015-2017 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի մագիստրատուրայում:

2015-2016 թթ. շարունակել  է աշխատանքը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի արխիվի և արխիվագիտության բաժնում՝ որպես լաբորանտ:

2017 թ. փոխադրվել է Մատենադարանի կայքէջի խմբագրի և Մատենադարանի հանրային կապերի համակարգողի պաշտոնին:

2018 թ. նշանակվել է Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:

2019-2022 թթ. նշանակվել է Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնի տնօրենի պաշտոնին:

Պարգևատրվել է Արցախի «Երախտագիտություն» մեդալով, «Ղարաբաղյան շարժում-25» հուշամեդալով:

Անկուսակցական: Ամուսնացած է, ունի մեկ զավակ:

Խորագիր՝ Նորություններ


12/07/2022