ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ
N զորամիավորման զորամասերում հուլիսի 20-21-ն անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման համալիր պարապմունքներ։
Բացազատված ուսումնական կետերում զինծառայողներին ներկայացվել է առօրյա ծառայության ընթացքում զենք-զինամթերքի և ռազմական տեխնիկայի շահագործման, կապի միջոցների ու պայթուցիկ նյութերի անվտանգ պահպանման և օգտագործման, ինչպես նաև առաջին բուժօգնության կազմակերպման կարգը։