ՀՈՒՄՈՐԸ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ Է՝ ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ ԱՆՎՏԱՆԳ ՉԱՓԱԲԱԺՆՈՎ
Ցանկացած գործ կարելի է անել երեք ձևով՝ ճիշտ, սխալ և բանակային:
♦♦♦
Եթե թշնամին չի սպառնում, բանակը վտանգի մեջ է:
Արկադի Դավիդովիչ
♦♦♦
Զինվորից պահանջվում է նախևառաջ դիմացկունություն և համբերություն: Խիզախությունը երկրորդական է:
Նապոլեոն Առաջին
♦♦♦
Զինվորական գլխարկը դեֆորմացնում է գլուխը:
Մորիս Դրյուոն
♦♦♦
Ջենթլմենները գերադասում են շիկահերներին, բայց ամուսնանում են սևահերների հետ:
Անիտա Լուս
♦♦♦
Ջենթլմենները գերադասում են շիկահերներին, հատկապես եթե ամուսնացած են սևահերների հետ:
♦♦♦
Իմ կնոջն անվանում են հիմար շիկահեր, բայց դա սուտ է. նա շիկահեր չէ:
Ռոբերտ Օրբեն
♦♦♦
Ժողովրդական վերելքի դարաշրջաններում մարգարեները դառնում են առաջնորդ, իսկ անկման շրջանում առաջնորդներն են դառնում մարգարե:
Գրիգորի Լանդաու
♦♦♦
Ժողովրդին առաջնորդելն ավելի հեշտ է, քան տեղից շարժելը:
Դևիդ Ֆինկ
♦♦♦
Պետությունը փրկելու համար մեկ մեծ մարդն էլ բավական է:
Վոլտեր
♦♦♦
Ժողովուրդը, որը կարող է փրկվել մեն-միակ մարդու շնորհիվ, արժանի է մտրակի:
Յոհան Զեյմե
♦♦♦
Երբեմն բավական է, որ մի մարդ աչքերը փակի, և միլիոնավորների աչքերը կբացվեն:
Բոգուսլավ Վոյնար
♦♦♦
Յուրաքանչյուր բռնապետ պետք է իմանա իր վզի չափսը:
Վլոդզիմեժ Սչիսլովսկի
♦♦♦
Դժվար առաջադրանքները կատարում ենք անհապաղ, իսկ անհնարինները՝ փոքր-ինչ ուշ:
ԱՄՆ ՌՕՈՒ կարգախոսը
♦♦♦
Ուզում ես առավելագույնը ստանալ՝ պահանջիր անհնարինը:
♦♦♦
Ռազմագիտությունը կարող է ծաղկել միայն խաղաղ ժամանակ:
Դոն Ամինադո
♦♦♦
Պատերազմն ընդամենը փախուստ է խաղաղ ժամանակվա խնդիրներից:
Թոմաս Ման
♦♦♦
Պատերազմները սկսվում են մարդկանց մտքերում:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կանոնադրության ներածականից
♦♦♦
Պատերազմն ավարտված է միայն այն ժամանակ, երբ թաղված է վերջին զինվորը:
Ալեքսանդր Սուվորով
♦♦♦
Պատերազմի առաջին զոհը ճշմարտությունն է:
Ջոնսոն Հայրամ
♦♦♦
Պատերազմի ժամանակ ճշմարտությունն այնքան թանկ է, որ նրան պետք է պահպանեն ստի թիկնապահները:
Ուինսթոն Չերչիլ
♦♦♦
Պատերազմը դարձել է ճոխություն, որը կարող են թույլ տալ միայն փոքր ազգերը:
Հաննա Արենդտ
♦♦♦
Պատերազմները սկսում են, երբ ցանկանում են, ավարտում են, երբ կարողանում են:
Նիկոլո Մաքիավելի
♦♦♦
Կռվածների համար պատերազմը երբեք չի ավարտվում:
Կուրցիո Մալապարտե
♦♦♦
Պատերազմի նպատակը խաղաղությունն է:
Արիստոտել
♦♦♦
Պատերազմն ավարտելու ամենաարագ ձևը տանուլ տալն է:
Ջորջ Օրուել
♦♦♦
Երրորդ համաշխարհայինի վետերաններ չեն լինելու:
Ուոլտեր Մոնդեյլ
♦♦♦
Իսկական թշնամին քեզ երբեք չի լքի:
Ստանիսլավ Եժի Լեց
♦♦♦
Մեր թշնամիների դատողությունները մեր մասին ավելի մոտ են ճշմարտությանը, քան մեր սեփականը:
Ֆրանսուա Լարոշֆուկո
♦♦♦
Չի կարելի թշնամուն նայել զզվանքով. բա որ պետք լինի նրան ուտե՞լ:
Ստանիսլավ Եժի Լեց
♦♦♦
Գեներալը եֆրեյտոր է, որի կոչումը բազմիցս բարձրացրել են:
Գաբրիել Լաուբ
♦♦♦
Ոչինչ այնքան չի բարձրացնում մարտական ոգին, որքան մեռած գեներալը:
Ջոն Մաստերս
♦♦♦
Հանճարը կրակում է թիրախին, որը ոչ ոք չի տեսնում, և խոցում է:
♦♦♦
Հանճար՝ մարդ, որն ունակ է լուծելու խնդիրներ, որոնց մասին դուք չգիտեիք, այնպիսի եղանակով, որոնք ձեզ համար անհասկանալի են:
Ֆ.Կեռնան
♦♦♦
Յուրաքանչյուր երեխա մասամբ հանճար է, և յուրաքանչյուր հանճար՝ մասամբ երեխա:
Արթուր Շոպենհաուեր
♦♦♦
Ոչինչ այնքան չի փչացնում լավ երեկույթը, որքան հանճարը:
Էլզա Մաքսուել
♦♦♦
Հերոսները պետք են վտանգի պահին, իսկ մնացած ժամանակ նրանք վտանգավոր են:
Գաբրիել Լաուբ
♦♦♦
Ինչ հիմարություն էլ դուք չհնարեք, միշտ կգտնվի մեկը, որն այն կիրագործի:
♦♦♦
Ամեն հիմարություն իր ժամանակն ունի:
Վիկտոր Ժեմչուժնիկով
♦♦♦
Հիմարություն ասելուց առաջ մտածե՛ք:
Սեմյոն Ալտով
♦♦♦
Ամենաանպարտելին այն մարդն է, որ չի վախենում հիմար լինելուց:
Վասիլի Կլյուչևսկի
♦♦♦
Հեռագրասյունը երբեք չի հասկանա հեռագրության սկզբունքը:
Լեխ Սոբեսկի
♦♦♦
Համարձակ դուրս արի ափերից, եթե այլ ելք չկա:
Յանուշ Վասիլկովսկի
♦♦♦
Մենք բոլորս եռում ենք տարբեր ջերմաստիճաններում:
Ռալֆ Էմերսոն
♦♦♦
Պետությունը երկրային կյանքը դրախտի վերածելու համար չէ, այլ թույլ չտալու, որ այն վերջնականապես վերածվի դժոխքի:
Նիկոլայ Բերդյաև
♦♦♦
ԽՍՀՄ-ը ում հետ ցանկանում է, նրա հետ էլ սահմանակցում է:
♦♦♦
Մեծ տարբերություն կա՝ մարդ չի՞ ցանկանում, թե՞ չի կարող մեղսագործել:
Սենեկա
♦♦♦
Ուզում ես ամբողջ աշխարհը գրկել՝ գլոբուս գնիր:
Միխայիլ Գենին
♦♦♦
Անփորձ աղջիկներից կարելի է շատ բան սովորել:
Ջովաննի Կազանովա
♦♦♦
Լավիկ աղջիկը կարող է հագնել համարյա ամեն ինչ կամ համարյա ոչինչ:
♦♦♦
Ձգտիր լինել քո տարիքի ամենաերիտասարդ աղջիկը:
Ռենատա Շուման-Ֆիկուս
♦♦♦
Եթե ջահելները աղջիկների մասին իմանային այն, ինչ գիտեն նրանց մայրիկները, աշխարհը ամուրիներով լի կլիներ:
Յանինա Իպոխորսկայա
♦♦♦
Ժողովրդավարությունը կառավարման ամենավատ ձևն է՝ չհաշված մյուսները:
Ուինսթոն Չերչիլ
♦♦♦
Ժողովրդավարությունը սխալ ընտրություն կատարելու իրավունքն է:
Ջոն Պատրիկ
♦♦♦
Ժողովրդավարությունը կառավարման ձև է, որի օրոք յուրաքանչյուրը ստանում է այն, ինչին արժանի է մեծամասնությունը:
Ջեյմս Դեյլ Դևիդսոն
♦♦♦
Ժողովրդավարության օրոք հիմարներն իրավունք ունեն քվեարկելու, բռնապետության օրոք՝ իշխելու:
Բերտրան Ռասել
♦♦♦
Ծննդյան օրերը հաճելի բան են, բայց մեծ չափաբաժիններով՝ մահացու:
Խորագիր՝ #51 (916) 29.12.2011 – 4.01.2012, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում