ԱՄԱՆՈՐՅԱ ԺՊԻՏՆԵՐ
♦ Նախագահի ամենագաղտնի հրամանը կոչվում է. «Երկրի պաշտպանունակության գոնե ինչ-որ ձևով ապահովումը յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ին ժ.5-ին»:
♦ Ինչքան էլ Ձմեռ պապին խմեցնես, միևնույն է, նա իր պարկը երբեք չի մոռանա:
♦ Հարգելի ընկերներ և բոլոր նրանք, ովքեր ինձ երջանկություն, հաջողություն ու սեր են մաղթել 2011-ին: Շտապում եմ տեղեկացնել` ձեր ոչ մի մաղթանքը չի իրականացել:
♦ Ցանկանում ես քեզ աստղ զգալ, նստիր եղևնու վրա:
♦ Ես նորից մեկ տարով ավելի ջահել եմ, քան կլինեմ հաջորդ հունվարին:
♦ Պատանեկությունն այն է, որ արդեն չես հավատում, թե Նոր տարուն քեզ այցի կգա Ձմեռ պապը, բայց դեռ հույս ունես, որ կգա Ձյունանուշը:
♦ Ամանորյա տրամադրությունն այն է, երբ ուրախ ես տեսնել նույնիսկ նրանց, ովքեր դուռը շփոթել են:
♦ Ամանորն անհրաժեշտ է երեխաներին հեքիաթի համար, անհաջողակներին` որպես նոր հույսերի սկզբնակետ, իսկ մնացածին` ուրախության համար:
♦ Քո կյանքում ևս մեկ Նոր տարի` դա Աստծո ամենալավ նվերն է:
♦♦♦
Վարդանիկը հարցնում է մորը.
-Ո՞վ է իմ հայրը:
-Ձմեռ պապը:
-Այդ ինչպե՞ս, – զարմանում է Վարդանիկը:
-Ինչպես, ինչպես… գիշերը եկավ, նվեր արեց, և այլևս նրան ոչ ոք չի տեսել:
♦♦♦
Մարդ ու կին ընկերներին ասում են.
-Նոր տարուն եկեք մեզ մոտ:
-Մենք չենք կարող:
-Շնորհակալություն, դուք շատ բարի եք:
♦♦♦
Մի անգամ երեք օտարական գիշերելու տեղ են փնտրում: Թակում են առաջին պատահած տան դուռը: Տանտերը դուռը բացում է ու հարցնում, թե ովքեր են:
-Առողջությունը, Սերը և Հարստությունը: Թույլ տվեք գիշերենք:
-Բայց մենք ընդամենը մեկ ազատ տեղ ունենք, գնամ, տնեցիների հետ խորհրդակցեմ:
Տանտիրոջ հիվանդ մայրը խնդրում է թողնել Առողջությանը, դուստրն առաջարկում է Սիրուն, իսկ կինը` Հարստությանը: Եվ մինչ նրանք վիճում էին, օտարականները հեռանում են:
Թող Նոր տարում բոլորի տանը միշտ տեղ լինի Առողջության, Սիրո և Հարստության համար:
Պատրաստեց ՆԱԻՐԱ ՄԿՐՏՉՅԱՆԸ
Խորագիր՝ #51 (916) 29.12.2011 – 4.01.2012, Բանակ և հասարակություն