ՀԱՎԱՔ-ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
N զորամիավորումում օգոստոսի 11-ին անցկացվել է հավաք-խորհրդակցություն՝ զորամասերի հրամանատարների բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալների, սպա-հոգեբանների, գնդերեցների և ռազմական ոստիկանության աշխատակիցների մասնակցությամբ։
Հավաքի մասնակիցներին ներկայացվել են 2022 ուսումնական տարվա առաջին կիսամյակում անձնակազմի զինվորական կարգապահության ամրապնդման և բարոյահոգեբանական ապահովման ուղղությամբ իրականացված աշխատանքները, առաջադրվել են համապատասխան խնդիրներ հետագա միջոցառումների կազմակերպման ուղղությամբ։