ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ «ՊԱՏՐԻՈՏ» ԿԵՆՏՐՈՆ
Աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն օգոստոսի 15-ին եղել է մերձմոսկովյան «Պատրիոտ» կենտրոնում, որտեղ ներկա է գտնվել «Միջազգային բանակային խաղեր-2022» մրցաշարի և «Բանակ-2022» ռազմարդյունաբերական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողություններին:
Սուրեն Պապիկյանը շրջել է ցուցահանդեսում ներկայացված ընկերությունների տաղավարներում, ծանոթացել ռազմարդյունաբերության մի շարք նորագույն նմուշների, հանդիպումներ ունեցել խոշոր ռազմարդյունաբերական ընկերությունների ղեկավարների հետ, քննարկել ռազմական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: