Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՐՈՇՎԵԼ Է «ԱԹԼԵՏ» ՄՐՑԱՁԵՎԻ ՀԱՂԹՈՂԸ



«Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի շրջանակում օգոստոսի 16-ին և 17-ին երկու մրցափուլով անցկացվել է ռազմամարզական «Աթլետ» մրցաձևը:

Մրցութային առաջին օրը զորամասերից մեկի տարածքում մասնակիցներն ուժերն են չափել վազք 100 մետր, նռնակի նետում՝ դիպուկության և հեռահարության հաշվառմամբ վարժաձևերում: Երկրորդ օրը հավաքական թիմերի անդամները ձգումներ են կատարել պտտաձողի վրա, ապա հաղթահարել սահմանված չափորոշիչներով կահավորված արգելագոտին:

Երկօրյա մրցումների արդյունքների համադրմամբ՝ «Աթլետ» մրցաձևում ընդհանուր հաշվարկով հաղթող է ճանաչվել Բելառուսի թիմը: Երկրորդ տեղում Ղազախստանն է: Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի թիմը եզրափակել է ուժեղագույն եռյակը:

Կանանց անհատական հաշվարկում ՀՀ զինված ուժերի թիմը ներկայացնող կապիտան Արմինե Գրիգորյանը տվյալ մրցաձևում երկրորդն է:

Խորագիր՝ Նորություններ


18/08/2022