Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԺԴՀ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՌԱՋՆՈՐԴԸ ԶՈՐԱԽԱՂԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՏԱՆԿՈՎ



Տեսչական ստուգման ընթացքում Կիմ Չեն Ինը հունվարի 8-ին հետևել է` 150-րդ տանկային դիվիզիայի տանկերի մարտական կրակին բավական հաջող վարելով հզոր մարտական մեքենան: Ըստ որոշ լուրերի, նա այդ կերպ նշել է իր ծննդյան տարեդարձը, որի թվականն ու օրը ԿԺԴՀ-ն չի հրապարակում:

Վերջին օրերին նա վերստին հավաստել էր, որ շարունակելու իր պապի և հոր քաղաքական գիծը՝ «Սոնգունը», որը թարգմանաբար նշանակում է «Ամենից առաջ բանակը»: 24 միլիոն բնակչություն ունեցող Հյուսիսային Կորեայի շուրջ 1,2 միլիոնանոց զինված ուժերը իրենց թվաքանակով համարվում են 5-րդը աշխարհում: Միաժամանակ, Կիմ Չեն Ինը պարենային օգնություն էր խնդրել ԱՄՆ-ից, սակայն մերժողական պատասխան ստացել:

ԿԺԴՀ-ում իշխանության փոփոխության համապատկերին Կորեական թերակղզում խաղաղության պահպանման հարցերի քննարկման նպատակով երեկ Պեկին է ժամանել Հարավային Կորեայի նախագահ Լի Մեն Բակը, որ մի քանի օր առաջ հայտարարել էր, թե պատրաստ է բանակցել Հյուսիսային Կորեայի նոր իշխանությունների հետ, սակայն վերջիններիս յուրաքանչյուր սադրանք իսկույն ամենավճռական պատասխանի կարժանանա:

Խորագիր՝ Նորություններ


10/01/2012