Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆՑԿԱՑՎԵԼ Է «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻԿ» ՄՐՑՈՒՅԹԻ «ԷՐՈՒԴԻՏ» ՄՐՑԱՁԵՎԸ



«Միջազգային բանակային խաղեր-2022» մրցաշարի շրջանակում Հայաստանում անցկացվող «Խաղաղության մարտիկ» մրցույթի մասնակիցներն ուժերն են չափում ֆիզիկական պատրաստվածության, ճարպկության, արագության և դիպուկության ցուցադրմամբ: Մրցութային հանձնաժողովը գնահատում է նաև զինված ուժերի գործունեությանն առնչվող թեմաների, պատմության իմացությունը:

ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանում օգոստոսի 18-ին անցկացվել է ռազմապատմագիտական գիտելիքների ստուգման «Էրուդիտ» մրցաձևը՝ թեստավորման ձևաչափով: Յուրաքանչյուր թեստում ներառվել է 80 հարց` առավելապես Հայրենական մեծ պատերազմի, միջազգային մարդասիրական իրավունքի, աշխարհագրության և մշակույթի վերաբերյալ:

Ռազմական պատմության իմացությամբ մյուս մասնակիցներին գերազանցել է Ռուսաստանի թիմը: Երկրորդ տեղում Բելառուսն է, երրորդը՝ Ղազախստանը:

«Խաղաղության մարտիկ» մրցույթի մասնակիցները ծաղիկներ են խոնարհել Անհայտ զինվորի հուշահամալիրի անմար կրակի մոտ, շրջել են «Մայր Հայաստան» թանգարանում, ծանոթացել Հայրենական մեծ պատերազմի ուշագրավ դրվագների ու հաղթանակների մասին պատմող, Արցախյան ազատամարտի հերոսական էջերը ներկայացնող ցուցանմուշներին:

Խորագիր՝ Նորություններ


19/08/2022