ԿԱՍՏՐՈՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԸ ՎՍՏԱՀԵԼ ՌՈԲՈՏԻ
Կուբայի մամուլը երեկ հրապարակել է Ֆիդել Կաստրոյի հերթական վերլուծական հոդվածը, որում կուբայական հեղափոխության առաջնորդը սարկազմով հայտարարել է, թե ռոբոտը կդառնա Միացյալ Նահանգները ճիշտ ղեկավարելու ունակ նախագահի լավագույն թեկնածուն և վստահություն է հայտնել, որ քվերակելու իրավունք ունեցող ամերիկացիների 90 տոկոսը` հատկապես իսպանալեզու և սևամորթ բնակչությունը, ինչպես նաև միջին դասի երիտասարդ ներկայացուցիցիչներն ու աղքատները համամիտ կլինեն նման ընտրությանը:
Սա տրամաբանական շարունակությունն է օրեր առաջ Կաստրոյի հրապարակած մեկ այլ հոդվածի, որով նա մարդկությանը կոչ էր արել միավորվել Երկրագնդին սպառնացող երկու գլոբալ վտանգների՝ կլիմայական փոփոխությունների և հնարավոր միջուկային պատերազմի դեմ:
Խորագիր՝ Նորություններ