Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԹՈԴԱԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ՝ ՊՆ ԽԱՂԱՂԱՊԱՀ ՈՒԺԵՐԻ ԲՐԻԳԱԴՈՒՄ



Օգոստոսի 19-ին ԶՈւ ԳՇ վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի սպաները ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադում անցկացրել են «Տեղեկատվական անվտանգություն» թեմայով մեթոդագործնական պարապմունք, որին ներկա են եղել ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը, ՊՆ խաղաղապահ բրիգադի հրամանատարությունը, սպաներ և ենթասպաներ:

Ցուցադրվել են տեղեկատվական անվտանգության ապահովման և արտահոսքի կանխարգելման, գաղտնիության ռեժիմի պահպանման, ինչպես նաև ԶՈւ գործունեության լուսաբանման առանձնահատկությունների վերաբերյալ նյութեր, ներկայացվել զինված ուժերում սմարթֆոնների կիրառման հնարավոր բացասական հետևանքներն ու ազդեցությունը զինվորական ծառայության կազմակերպման ընթացքում։ Հավաքի մասնակիցները հրահանգավորվել են առօրյա գործունեության ընթացքում սահմանված կանոնների խստիվ պահպանման վերաբերյալ։

Քննարկվել են ոլորտի կարգավորմանն ու զարգացմանն ուղղված առաջարկներ, զինծառայողների բարձրացրած հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ:

Խորագիր՝ Նորություններ


22/08/2022