Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻԿ» ՄՐՑՈՒՅԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է



«Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի շրջանակում օգոստոսի 22-ին անցկացվել է «Ռազմիկ» մրցաձևի երկրորդ՝ «Բուժօգնության կազմակերպում» մրցափուլը:

Մրցույթի մասնակիցներն իրականացրել են պայմանական մարտադաշտից վիրավորների տարհանման և առաջին բուժօգնության կազմակերպման գործողություններ:

Առավել հաջող հանդես է եկել և մրցափուլում լավագույն արդյունքը գրանցել է Ղազախստանի թիմը: Տղամարդկանց և կանանց անհատական հաշվարկում Հայաստանի թիմի զինծառայողները զբաղեցրել են համապատասխանաբար առաջին և երկրորդ տեղերը:

Օգոստոսի 22-ին մրցույթի մասնակիցներն ուժերն են չափելու «Ռազմիկ» մրցաձևի երրորդ՝ «Դիպուկահար» մրցափուլում:

Խորագիր՝ Նորություններ


22/08/2022