Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՇԱՐԱՅԻՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ



Օգոստոսի 23-ին N զորամասի նորակոչիկ զինծառայողների հետ անցկացվել են շարային պատրաստությունից տեսական և գործնական պարապմունքներ։

Հրամանատարական կազմը ցուցադրել է շարային վարժաձևերն ու շարժը զենքով և առանց զենքի, ըստ շարային կանոնադրության պահանջների՝ ստուգվել է զինծառայողների անհատական պատրաստվածությունը։

Նորակոչիկները կատարելագործել են շարային պատրաստության մեթոդիկայի իմացությունը և հաստիքային զենքի կիրառման հմտությունները։

Խորագիր՝ Նորություններ


24/08/2022