Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆՑԿԱՑՎԵԼ Է «ՌԱԶՄԻԿ» ՄՐՑԱՁԵՎԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ



«Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի շրջանակում օգոստոսի 22-ին անցկացվել է «Ռազմիկ» մրցաձևի եզրափակիչ՝ կրակային պատրաստության «Դիպուկահար» մրցափուլը: Մասնակիցները կրակային երեք դիրքից խոցել են 100 մետր հեռավորությամբ թիրախները: Յուրաքանչյուր վարժությանը հատկացվել է տասական փամփուշտ:

Հրաձգության ընթացքում առավել դիպուկ են եղել Ռուսաստանի Դաշնության զինվորականները, երկրորդը՝ Ղազախստանի, երրորդը՝ Բելառուսի զինծառայողները:

«Ռազմիկ» մրցաձևի երեք՝ «Ռազմակիրառական համալիր վարժություններ», «Բուժօգնության կազմակերպում», «Դիպուկահար» մրցափուլերի արդյունքների ամփոփումից հետո մրցավարական հանձնաժողովի որոշմամբ հաղթող է ճանաչվել Ղազախստանի թիմը:

Խորագիր՝ Նորություններ


24/08/2022