Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ԶՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԽԱՂԵՐԻ» ՓԱԿՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ



Օգոստոսի 27-ին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում հետևել է «Միջազգային բանակային խաղերի» շրջանակում անցկացվող «Տանկային բիաթլոն» մրցույթի եզրափակիչ փուլին:

Գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն այցելել է նաև Բարեկամության տուն, շրջել «Միջազգային բանակային խաղերի» մասնակից պետությունների պատմությունն ու մշակույթը ներկայացնող տաղավարներում, հանդիպել և զրուցել «Տանկային բիաթլոն» մրցույթին մասնակցած հայ զինծառայողների հետ:

Օրվա ավարտին գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը մասնակցել է ութերորդ «Միջազգային բանակային խաղերի» փակման և հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությանը: Այս տարի «Տանկային բիաթլոն» մրցույթի և «Միջազգային բանակային խաղերի» հաղթող է ճանաչվել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի թիմը:

Խորագիր՝ Նորություններ


29/08/2022