ՀՀ ՊՆ ԶՍՊ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ
Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում – II փուլ» ծրագրի շրջանակներում օգոստոսի 25-ից 26-ը ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության ղեկավար անձնակազմի համար անցկացվել է վերապատրաստման դասընթաց՝ «Արդունավետ ղեկավարում» թեմայով։
Մասնակիցների ղեկավարման հմտությունների զարգացմանը և աշխատանքի արդյունավետության բարձրացմանը միտված դասընթացը վարել է Եվրոպայի խորհրդի փորձագետ Մարիա Հովումյանը։
Ծրագիրն իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից՝ Հայաստանի համար ԵԽ 2019-2022թթ. գործողությունների ծրագրի շրջանակում։