Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԱՐԵՎԵԼՔ-2022» ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ



ՌԴ hեռավորարևելյան զորավարժարաններից մեկում կայացել է «Արևելք-2022» միջազգային լայնածավալ ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը։

Լայնածավալ զորավարժությանը մասնակցում են 14 պետությունների, այդ թվում նաև՝ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները։

Ողջունելով մասնակից երկրների պատվիրակությունների ղեկավարներին և զինծառայողներին՝ ՌԴ պաշտպանության փոխնախարար Յունուս-Բեկ Եվկուրովը ընդգծել է նմանօրինակ համատեղ զորավարժությունների անցկացման կարևորությունը առկա մարտահրավերների դեմ պայքարում։

Հաջողություն մաղթելով ստուգատեսի բոլոր մասնակիցներին՝ հայկական զորախմբի հրամանատար, գնդապետ Սասուն Բադասյանն էլ վստահություն է հայտնել, որ զորավարժությունն անցնելու է բարձր մակարդակով, և կոալիցիոն ուժերի կազմով մասնակից երկրների զինված ուժերի ստորաբաժանումները հասնելու են առաջադրված խնդիրների ներդաշնակ կատարմանը։

Ընդհանուր առմամբ, «Արևելք-2022» զորավարժությունում ընդգրկված են շուրջ 50000 զինվորականներ, 5000 միավոր սպառազինություն և ռազմական տեխնիկա, այդ թվում՝ 140 միավոր ավիացիա և 60 ռազմանավ։ Այն շարունակվելու է մինչև սեպտեմբերի 7-ը։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԱՄ ՍԻՄՈՆՅԱՆԻ

Խորագիր՝ #25 (1447) 31.08.2022 - 06.09.2022, Նորություններ, Ուշադրության կենտրոնում


02/09/2022