ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
Օգոստոսի 28-ին N զորամասում տեղի է ունեցել երդման հանդիսավոր արարողություն:
Ելույթ են ունեցել բարձրաստիճան զինվորականներ, նորակոչիկներն ու նրանց հարազատները: Բարձր գնահատելով հայրենիքի պաշտպանության գործում զինված ուժերի հայրենանվեր առաքելությունը` նորակոչիկ զինծառայողները վստահեցրել են, որ եկել են շարունակելու ավագ սերնդի սրբազան գործը և երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, հավաստիացրել, որ ամեն ինչ անելու են իրենց հարազատների ու ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար: