ԿԻՄ ՉԵՆ ԻՐԻ ՄԱՀՎԱՆ ՀԱՄԱՐ ԱՐՋԵՐՆ ԷԼ ԵՆ ԼԱԼԻՍ
Հյուսիսային Կորեայի լրատվամիջոցները հրապարակել են քոթոթների հետ ճամփեզրին լացող մի խումբ արջերի, հատուկ ուշադրություն դարձնելով այն հանգամանքին, որ անգամ այս կենդանիները, որոնք ձմռանը պետք է քնած լինեին, նշել են, որ սգում են Կիմ Չեն Իրի մահը:
Միաժամանակ երկրում Կիմ Իր Սենի ու Կիմ Չեն Իրի հիշատակին համաներում է հայտարարվել, բայց Հյուսիսային Կորեայի մամուլը չի հստակեցնում, թե այն ինչ հոդվածներով դատապարտված ու քանի հոգու է վերաբերվելու: Արևմտյան լրատվամիջոցների պնդմամբ, բացի քրեական հանցագործներից, ԿԺԴՀ բանտերում քաղաքական բնույթի մեղադրանքներով պահվում է 200.000 մարդ, այդ թվում` կանայք ու երեխաներ:
Խորագիր՝ Նորություններ