ԱՄՆ ՆՈՐ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՉԻ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԵՎՐՈՀՀՊ-ԻՆ
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը հայտարարել է, որ ռազմական ծախսերի կրճատում նախատեսող ԱՄՆ նոր պաշտպանական հայեցակարգի ընդունումը չի ենթադրում Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգի ծավալման ծրագրերի վերանայում, և ամեն ինչ արվում է Եվրոպայում Միացյալ Նահանգների «հզոր ներկայության» ապահովման և Հին մայրցամաքում տեղաբաշխված ամերիկյան զորախմբի մարտունակության բարձրացման համար:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական