ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ
Սեպտեմբերի 5-ին կայացել է միջազգային համաբանակային խաղերի շրջանակում պատվավոր տեղեր գրաված զինծառայողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառմանը ներկա են եղել ԶՈՒ ԳՇ ներկայացուցիչներ, զորամասի հրամանատարական կազմը, զինծառայողներ և հյուրեր։
Էստրադային վոկալ (զուգերգ) անվանակարգում առաջին հորիզոնականն են զբաղեցրել համույթի երգիչներ, ավագ Գևորգ Դավթյանը և շարքային Նվարդ Հովակիմյանը, մենակատարմամբ երկրորդ և երրորդ տեղերում հայ զինծառայողներն են։
Շարքայիններ Մովսես Սրապիոնյանը, Հրաչ Ադոյանը, Լիլիթ Շահբազյանը և Բենիկ Հախվերդյանը պարային թատրոն անվանակարգում գրավել են առաջին տեղը։
«Մշակույթի բանակ» մրցույթին մասնակցող երգի-պարի համույթի անձնակազմը պարգևատրվել է պատվոգրերով, պարգևատրվել է նաև հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված անձնակազմը՝ ստանալով թանկարժեք նվերներ։