«ԵԿԱՏԵՐԻՆԲՈՒՐԳ» ՍՈՒԶԱՆԱՎԸ ԿՎԵՐԱԿԱՆԳՆՎԻ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ
ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտնել է, որ 2011-ի դեկտեմբերի 29-ին Մուրմանսկի նավաշինարաններից մեկում նորոգման աշխատանքների ընթացքում հրդեհից տուժած ատոմային սուզանավը սահմանված ժամկետներում կվերադառնա մարտական հերթապահության:
«Եկատերինբուրգի» շուրջ կառուցված տախտակամածի բռնկման հետևանքով սուզանավի վրա առաջացած հրդեհն ընդրկել էր շուրջ 150 քառակուսի մետր տարածք, որի ընթացքում տուժել էին անձնակազմի յոթ անդամ և արտակարգ իրավիճակների նախարարության երկու աշխատակից: Կրակը թափանցել էր արտաքին թեթև կորպուս, որը պատված է հատուկ ռետինե հակահիդրոլոկացիոն ծածկույթով: Տուժել էր միայն սուզանավի առաջին հատվածը և փոխվարչապետը հավաստիացրել է, որ գտնվել են այն սահմանված ժամկետներում վերականգնելու տեխնիկական լուծումները:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական