Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԻՊՐՈՍՆ ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿԵԼ ՍԻՐԻԱ ՌՈՒՍԱԿԱՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱՓՈԽՈՂ ՆԱՎԸ



Կիպրոսի իշխանությունները հաստատել են, որ ազատ է արձակվել փոթորկի պատճառով Լիմասոլ նավահանգիստ մտած ու կալանված ռուսական «Chariot» նավը, որը շուրջ 60 տոննա ռուսական սպառազինություն էր տեղափոխում Սիրիա: Կալանքը վերացվել է պայմանով, որ նավը չլողա դեպի Սիրիա: Թե դեպի ուր է ուղղություն վերցրել «Chariot»-ը, չի հաղորդվում:

Ըստ շրջանառվող լուրերի, նավը Սանկտ-Պետերբուրգից ուղևորվել էր Սիրիայի Լաթաքիա նավահանգիստ. իսկ 60 տոննա բեռի հասցեատերը Սիրիայի պաշտպանության նախարարությունն էր:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


12/01/2012