ԶԵՆՔ-ԶԻՆԱՄԹԵՐՔ` ՎԱՌԵԼԱՓԱՅՏԻ ԱՐԿՂԵՐՈՒՄ
Ուդմուրտիայի բնակիչներից մեկը պատահաբար մեծ քանակությամբ ինքնաձիգներ է հայտնաբերել: Նա որպես վառելափայտ 64 արկղ է գնել, իսկ երբ դրանցից առաջինը ցանկացել է օգտագործել, ներսում հայտնաբերել է Կալաշնիկովի ինքնաձիգ:
Տղամարդը դիմել է ոստիկաններին, որոնք էլ մնացած արկղերում գտել են 79 ինքնաձիգ, պահունակներ և այլ մասեր:
Պարզվել է, որ այդ արկղերը վաճառել է մասնավոր մի ընկերության աշխատակից: Նա «Իժմաշ» ձեռնարկության պահեստից արկղերը պետք է տեղափոխեր հրաձգարան, որտեղ էլ դրանք պետք է ոչնչացնեին: Սակայն կարծելով, թե արկղերը դատարկ են, աշխատակիցը որոշել է վաճառել դրանք:
Խորագիր՝ Նորություններ