Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՐԱԶԵԿՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ



Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների «EducationUSA»-ի հայաստանյան գրասենյակը ՀՀ պաշտպանության ու Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների հետ համատեղ, հոկտեմբերի 18-ին կազմակերպել է իրազեկում-քննարկում` կրթության հիմքով տարկետում ստանալու կարգի և համապատասխան իրավական ակտերում տեղ գտած փոփոխությունների վերաբերյալ։

Հանդիպմանը՝ որպես բանախոսներ, հրավիրվել էին ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության զորակոչի վարչության պետ, գնդապետ Ա. Սարգսյանը, ՊՆ ԶԶՀԾ գլխավոր իրավաբան Ա. Կոդաբաշյանը, ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի գլխավոր իրավախորհրդատու Սյուզաննա Սողոմոնյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչները:

Բանախոսները ներկայացրել են կրթության և գիտության բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու կարգը և պատասխանել հանդիպման մասնակիցների՝ արտերկրում կրթությունը շարունակել ցանկացող երիտասարդների և զորակոչային տարիքի զավակ ունեցողների հարցերին։

Խորագիր՝ Նորություններ


19/10/2022