ՍԻՐԻԱՅՈՒՄ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը համընդհանուր համաներում է հայտարարել զանգվածային անկարգությունների այն մասնակիցների համար, որոնք դատապարտվել են 2011թ. մարտի 15-ից մինչև 2012թ. հունվարի 15-ը ընկած ժամանակահատվածում կատարած հանցագործությունների համար:
Համաներումն անցկացվում է Սիրիայի ղեկավարության և Արաբական երկրների լիգայի միջև ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում: Այս տարվա մեջ սա առաջին համաներումը չէ Սիրիայում: Առաջին անգամ հունվարի 3-ին բանտերից ազատ էր արձակվել հակակառավարական ցույցերի 3500 մասնակից, իսկ հունվարի 5-ին` ևս 552-ը:
Նշենք, որ ուղիղ 10 ամիս առաջ` մարտի 15-ին երկրում սկսվեցին հակակառավարական բողոքները` աստիճանաբար վերաճեցին զինված բախումների:
Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան