ՀՆԴԿԱՍՏԱՆԸ 1,1 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐԻ ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆ Է ԳՆԵԼ
Իսրայելական IAI ընկերությունը իր պատմության մեջ խոշորագույն պայմանագրերից մեկն է կնքել ինքնաթիռներ, անօդաչու թռչող ապարատներ, հրթիռներ և հետախուզական սարքեր մատակարարելու վերաբերյալ: Գործարքի արժեքը կազմել է 1,1 միլիարդ դոլար:
Ընկերությունը չի նշել իր արտադրանքի գնորդին, սակայն հայտնի է, որ վերջին շրջանում բանակցություններ են ընթացել Հնդկաստանի հետ, որն էլ, ամենայն հավանականությամբ, հանդիսանում է պատվիրատուն: Ինչպես նշել են իսրայելական լրատվամիջոցները, խոշոր գործարքի վերաբերյալ Հնդկաստանի պաշտպանության նախարարի հետ բանակցությունները վարել է անձամբ IAI ընկերության նախագահ Իցհակ Նիսսանը, որը սովորաբար արտասահմանյան գործընկերների հետ չի հանդիպում:
Վերջին տարիներին Հնդկաստանը մի քանի միլիարդ դոլարի իսրայելական սպառազինություն և ռազմական տեխնիկա է գնել` զենիթային հրթիռներ, զենիթային կայանքներ և այլն:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական