Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

2012-ԻՆ ԿՓՈՐՁԱՐԿՎԻ 70 ՆՈՐ ԶԻՆԱՏԵՍԱԿ



Փորձարկումները, որոնք երկուսուկես անգամ ավելի են, քան 2011 թվականինը, տեղի կունենան «Կապուստին Յար» զորավարժարանում: Այդ մասին հայտնել է ՌԴ ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի ներկայացուցիչը:
2011 թվականին այստեղ փորձարկվել էր շուրջ 500 հրթիռ, թիրախների, արկերի ու հրթիռային արկերի արձակումների ընթացքում փորձարկվել էր նոր սպառազինության 30 տեսակ:

«Կապուստին Յարը» ոչ միայն զինափորձարան է, այլ գիտահետազոտական միասնական համալիր, որի կազմում գործում է չորս գիտահետազոտական ու փորձարարական կենտրոններ: Այն ունի գիտատեխնիկական մեծ ներուժ, տեխնիկափորձնական խոշոր հնարավորություններ, ինչպես նաև առավել քան ընդարձակ օդային ու ցամաքային տարածք, ինչը թույլ է տալիս իրականացնել ՌԴ բոլոր զորատեսակների սպառազինության ու ռազմական տեխնիկայի փորձարկումներ ու գործողությունների ներդաշնակում:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


17/01/2012