ՎԱՌԵԼԱՓԱՅՏ… «ԿԱԼԱՇՆԻԿՈՎԻ ԱՎՏՈՄԱՏՆԵՐԻ» ՏԵՍՔՈՎ
Ուդմուրտիայում թոշակառուի` ձմռանը տաքանալու նպատակով վառելափայտ ձեռք բերելու փորձի ավարտը կլինի հրաձգային զենքեր արտադրող հայտնի «ԻԺՄԱՇ» արտադրական միավորումում հունվարի 24-ին ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի նախագահությամբ տեղի ունենալիք արտակարգ խորհրդակցությունը, որի ժամանակ կքննարկվեն արտադրված մարտական զենքերի վատ պահպանման պատճառները:
«ԿԱՄԱԶ»-ի բարի վարորդից որպես վառելափայտ գնած 64 արկղերում հայտնաբերելով Կալաշնիկովի 79 ավտոմատ, 250 պահունակ ու ավտոմատների վրա տեղադրվող տասնյակ տարբեր հարմարանք, զարմացած թոշակառուն իսկույն դիմել էր միլիցիայի մոտակա բաժին:
Խորագիր՝ Նորություններ