Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՅԱՆՔՆ Է ՊԱՏԱՍԽԱՆԸ



ԿՅԱՆՔՆ Է ՊԱՏԱՍԽԱՆԸՊատերազմում զավակ կորցրած ընտանիքներում վերստին մանկան ճիչ է լսվում՝ կոտրելով տան ծանրացած-կարծրացած լռությունը…Որդիներ են ծնվում՝  Հայրենիքի զինվորներ, ու կյանքը շարունակվում է երկրի ամեն մի թիզը կյանքի գնով պահպանվող-պաշտպանվող  այս հողի վրա։

ԿՅԱՆՔՆ Է ՊԱՏԱՍԽԱՆԸՀերոս տղերքից պակաս հերոսներ չեն իրենց մայրերը…

Հեշտ չէ, իհարկե, անփարատ վշտից հետո նման որոշում կայացնելը, բայց իրենք իրենց զավակների պես ուժեղ են ու խիզախ, իրենք հերոսածին մայրեր են ու հուսահատվելու, կոտրվելու իրավունք չունեն…

Փոքրիկների ծնունդը լույսի, հույսի շող է, կյանքի վերընձյուղում… Լույս աշխարհ եկած այս  մանկիկները պիտի իրականացնեն իրենց ավագ եղբայրների  անկատար երազանքներն ու իղձերը, իրենք պիտի կառուցեն իրենց զոհված եղբայրների երազների երկիրը։

-Կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք. մեր քաջարի որդիների արյամբ սրբաօծված ու առավել թանկ ու հարազատ դարձած հողի վրա կյանքը պիտի շարունակվի ու հավերժի, -ասում են հերոսածին մայրերը։

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #43 (1465) 30.12.2022 - 03.01.2023, Բանակ և հասարակություն


30/12/2022