ՄՈՍԿՎԱՆ ԿՏՐԱԿԱՆԱՊԵՍ ԴԵՄ Է ԻՐԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՈՒԺԻ ԿԻՐԱՌՄԱՆԸ
ՌԴ փոխարգործնախարար Գենադի Գատիլովը հայտարարել է, որ Մոսկվան անթույլատրելի է համարում Իրանին օդային հարված հասցնելը, և ամեն ինչ կանի դեպքերի նման զարգացումն արգելելու համար: Նա միաժամանակ հայտարարել է, որ Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները ևս սպառել են իրենց:
Միջազգային բազմաթիվ դիտորդների կարծիքով, Իրանի դեմ ռազմական օպերացիան ամերիկյան և բրիտանական համատեղ զորախմբի ուժերով կարող է սկսվել առաջիկա երկու շաբաթվա ընթացքում:
Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան