Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԱՍԱ-Ն ԺԽՏՈՒՄ Է ԻՐ ԿԱՊԸ «ՖՈԲՈՍ-ԳՐՈՒՆՏԻ» ԿՈՐԾԱՆՄԱՆ ՀԵՏ



Ի պատասխան «Ռոսկոսմոս» գործակալության այն ենթադրությունների, թե ԱՄՆ տիեզերական գործակալության ռադարի ազդանշանները խաթարումներ են առաջացրել «Ֆոբոս-Գրունտն» ուղեծիր դուրս բերելու ծրագրում և շեղել նրա ընթացքը, ՆԱՍԱ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ գործակալությունը Մարշալյան կղզիներում գտնվող ռադարը չի օգտագործել աստերոիդների ընթացքին հետևելու համար ու հետևաբար որևէ մեղք չունի «Ֆոբոս-Գրունտի» կործանման հետ:

Ռուսաստանյան միջմոլորակային կայանի արձակման օրը ԱՄՆ տիեզերական գործակալությունն օգտագործել է Կալիֆորնիայում գտնվող Պուերտո-Ռիկոյի ռադիոլոկացիոն կայանը:

Իսկ ռուսական կողմն արդեն իսկ հայտարարել է իր ենթադրությունների իսկությունն առաջիկյում վերգետնյա փորձարկման միջոցով ստուգելու մասին:

Խորագիր՝ Նորություններ


19/01/2012