ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՃԱՊՈՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻՆ
Փետրվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին և ՀՀ-ում Ճապոնիայի ռազմական կցորդ Յոշիդա Կենսուկեին։
Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին և ռազմական կցորդին Ճապոնիայի ազգային տոնի կապակցությամբ։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային վերջին զարգացումներին։
Քննարկվել են պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության հնարավորություններին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։