ՄՈՒԲԱՐԱՔԻ ԴԱՏԱՊԱՇՏՊԱՆԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ԲԱՆԱԿԻՆ
Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի, նրա որդիների և երկրի ներքգործնախարարության նախկին ղեկավարության դատապաշտպանների խմբի ղեկավար, հայտնի իրավապաշտպան Ֆարիդ ադ Դիբը հունվարի 25-ից հետո ցուցարարների զանգվածային սպանությունների համար մեղադրել է բանակի հրամանատարությանը:
Մեղադրանքը նա փաստարկել է դեռևս 1952 թվականին ընդունված օրենքով, որը երկրի ներքին անվտանգությունն ապահովելու հանձնառությունը ստանձնելու դեպքում բանակին թույլատրում է կարգուկանոնը վերականգնելու նպատակով ցրել հասարակական կարգը խախտող քաղաքացիների կուտակումները և եթե ներքգործնախարարությունն անկարող է զսպել զանգվածային հուզումներրը, կարգուկանոնի հաստատման գործը հանձնարարվում է բանակին, ինչից հետո ցուցարարների դեմ բիրտ ուժ կկիրառվի:
Խորագիր՝ Նորություններ